Կարևոր իրադարձություններ

Իբրահիմովիչը Մեսսիից և Ռոնալդուից ուժեղ է

29 Հոկտեմբեր, 2015 12:36
Իբրահիմովիչը Մեսսիից և Ռոնալդուից ուժեղ է

Ֆուտբոլային անվանի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդ Զլատան Իբրահիմովիչին ավելի ուժեղ է համարել «Բարսելոնայի» և «Ռեալի» առաջատարներ Լիոնել Մեսսիից ու Կրիշտիանու Ռոնալդուից:

«Ինձ համար Իբրահիմովիչն աշխարհի ամենալավ հարձակվողն է. բոլոր թիմերը ցանկանում են կազմում ունենալ իրեն:

Տրանսֆերային յուրաքանչյուր պատուհանի ընթացքում առնվազն 30 թիմեր առաջարկներ են անում Իբրահիմովիչն ձեռք բերելու համար:

Նա ավելի ուժեղ է, քան Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն»մ- Ռայոլայի խոսքերն է մեջերել «goal.com»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին