Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԿԸՀ-ի նիստում կքննարկվեն Սահմանադրության հանրաքվեին մարզերի տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները

29 Հոկտեմբեր, 2015 12:11
ՀՀ ԿԸՀ-ի նիստում կքննարկվեն Սահմանադրության հանրաքվեին մարզերի տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` հոկտեմբերի 29-ին` ժամը 15.00-ին, կգումարվի հանձնաժողովի հերթական նիստ. տեղեկանում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից։

Օրակարգում՝

1.Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում 2015 թվականի դեկտեմբերի 6-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներին վերապահելու մասին։


2.«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումի մասին։


3.«Քաղաքացիական շտաբ» քաղաքացիա-իրավական հասարակական կազմակերպության դիմումի մասին։


4.Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզչության ժամանակ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցերը սահմանելու մասին։


Օրակարգում ընդգրկված հարցերից բացի` նիստի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին են փոխանցվելու անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ` հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների թվին համապատասխան:

 

Լրահոս

Դիտել ավելին