Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի մեկից կդադարեցվի մայրաքաղաքի ջրային կառույցների գործունեությունը (լուսանկարներ)

29 Հոկտեմբեր, 2015 11:45
Նոյեմբերի մեկից կդադարեցվի մայրաքաղաքի ջրային կառույցների գործունեությունը (լուսանկարներ)

Տարեշրջանի փակման և ձմեռային ռեժիմի անցման կապակցությամբ նոյեմբերի մեկից կդադարեն գործել մայրաքաղաքի թվով 35 ջրավազաններն ու ջրային այլ կառույցները: Մինչև նոյեմբերի 15-ը կիրականացվեն համակարգերի տեխնիկական ստուգման աշխատանքներ, այնուհետ ջրային կառույցները կկոնսերվացվեն մինչև գարուն: Ամբողջ տարվա ընթացքում երևանյան ջրային կառույցները գործել են անխափան և սահմանված ժամանակացույցով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին