Կարևոր իրադարձություններ

Սլովենիայում ներգաղթյալները մեկ շաբաթում թողել են ավելի քան 100 տոննա կենցաղային աղբ

29 Հոկտեմբեր, 2015 11:37
Սլովենիայում ներգաղթյալները մեկ շաբաթում թողել են ավելի քան 100 տոննա կենցաղային աղբ

Սլովենիա ժամանած ներգաղթյալները միայն մեկ շաբաթում իրենց հետևից թողել են ավելի քան 100 տոննա կենցաղային թափոն։ Այս մասին հայտնել են Բրեժիցեի ներկայացուցիչները, որտեղ գտնվում է սլովենական միգրացիոն ճամբարներից մեկը։

Կոմունալ ծառայությունների աշխատակիցները ստիպված են հետևել նաև միգրացիոն ճամբարներին, որոնք փախստականների մեծ հոսքի պատճառով գտնվում են ողբալի վիճակում։ Սննդի մնացորդները, հին իրերը, պլաստիկ շշերը նետված են ճամբարների ողջ տարածքով մեկ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին