Կարևոր իրադարձություններ

Երբեք չեմ ցանկացել հեռանալ Ռեալից

29 Հոկտեմբեր, 2015 11:33
Երբեք չեմ ցանկացել հեռանալ Ռեալից

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ով այժմ հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում, հայտնել է, որ մտադիր չէր հեռանալ «արքայական ակումբից»։ 2014 թվականի ամռանը Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։

 
«Հեռացել եմ «Ռեալից» այն բանից հետո, երբ թիմը մեծ հաջողության հասավ՝ հաղթելով 10-րդ Չեմպիոնների լիգան։
Միշտ շնորհակալ կլինեմ երկրպագուներին նրան համար, ինչ ինձ տվել են։ Միշտ ցանկացել եմ մնալ «Ռեալում, երբեք չեմ ցանկացել հեռանալ։ Հեռացել եմ, սակայն ինձ մոտ մնացել են միայն լավ հիշողություններ»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
 

Լրահոս

Դիտել ավելին