Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը պարզաբանում է

29 Հոկտեմբեր, 2015 11:00
Ոստիկանությունը պարզաբանում է

www. aravot.am կայքում հրապարակված «Գյումրու ընտրացուցակներում նորածիններին է՞լ են հաշվարկել» հոդվածում արվել են անհիմն ենթադրություններ, թե իբր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները, մասնավորապես, Գյումրիում, ուռճացված են:
Հրապարակման մեջ նշվել, որ 2012 թվականին Գյումրիում ՏԻՄ ընտրողների թիվը եղել է 125.657: 2013 թ. ՀՀ նախագահի ընտրություններին ընտրողների նախնական թիվը եղել է 125.425, իսկ 2015 թ. հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց նախնական թիվը՝ 126.314 է: Որպես զարմանալի երևույթ մեջբերվել է, որ 2012 թ. համեմատ ընտրողների թիվը աճել է 657 ընտրողով, իսկ 2013 թվականի համեմատ՝ 900 ընտրողով:
ՀՀ ոստիկանություն պարզաբանում է
Ակնհայտ է, որ հոդվածի հեղինակը թվային վերլուծումներ կատարելիս բավական հեռացել է ՀՀ ընտրական օրենսգրքով ամրագրված նորմերից՝ 2012 թվականին Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց նախնական ցուցակներում ընդգրված ընտրողների թիվը համեմատելով 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրությունների և 2015 թ. ՀՀ Սահմանադրության բարեփոխումների քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում ընդգրված անձանց թվի հետ:
ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մինչև քվեարկության օրը ընտրություն անցկացնող համայնքի բնակչության ռեգիստրում ունեն առնվազն վեց ամսվա հաշվառում:
Սխալ է ՏԻՄ ընտրություններին մասնակցող անձանց թիվը համեմատել համապետական ընտրություններին մասնակցող անձանց թվի հետ, քանի որ վերջինիս դեպքում մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները:
Ինչ վերաբերում է թվային վերուծությանը՝
2013 թ. ՀՀ նախագահի ընտրություններին ընտրողների նախնական թիվը եղել է ոչ թե 125.425, այլ՝ 126.266: 
2015 թ. ՀՀ Սահմանադրության բարեփոխումների քվեարկությանը մասնակցող անձանց նախնական թիվը կազմում է ոչ թե 126.314, այլ 126.406: 
2013 թ. և 2015 թ. քվեարկությանը մասնակցող անձանց նախնական թվերի տարբերությունը կազմում է ոչ թե 900, այլ՝ 140: 
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանրաքվեին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության` հանրաքվեի անցկացման օրը 18 տարին լրացած քաղաքացիները:
Նորածինների տվյալները չեն կարող ընդգրկվել քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում: - See more at: http://www.police.am/news/view/%D5%A1%D5%BD129.html#sthash.szkIkCTe.dpuf

 

Լրահոս

Դիտել ավելին