«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր ստորագրել թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ:
Ինչպես հայտնում է «Sport.es»-ը կատալոնական ակումբը նախատեսում է արգենտինացուն մինչև կարիերայի ավարտը ժամկետով պայմանագիր առաջարկել:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը ներկայում պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ, որը նախատեսված է մինչև 2018 թվականը: Մեսսիի հրաժարագինը կազմում է 250 միլիոն եվրո: