Կարևոր իրադարձություններ

ԵՏՄ-ԵՄ հարաբերությունների նոր փուլ. «Հրապարակ»

29 Հոկտեմբեր, 2015 09:17
ԵՏՄ-ԵՄ հարաբերությունների նոր փուլ. «Հրապարակ»

ԵՏՄ-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Օրեր առաջ ՌԴ վարչապետ Մեդվեդեւն աննախադեպ որոշում է ստորագրել, որով նախատեսվում է զգալիորեն կրճատել ՌԴ կառավարության լիազորությունները, հատկապես արտաքին հարաբերությունների ասպարեզում, եւ դրանք փոխանցել ԵՏՄ-ին:

Սակայն այս որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականից, այսինքն՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնն ստանձնելու ժամկետից: Սա աննախադեպ է այնքանով, որ ՌԴ-ն երբեք իր լիազորություններից չի հրաժարվել՝ ի նպաստ որեւէ միջազգային կառույցի: Առավել հատկանշական է ՌԴ արտգործնախարարի երեկ արված այն հայտարարությունը, որ արդեն կան բոլոր նախադրյալները ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի համագործակցության համար, եւ համապատասխան փաթեթն արդեն իսկ ուղարկվել է ԵՏՄ կոլեգիա: Ստացվում է, որ Ռուսաստանը ԵՏՄ-ի միջոցով փորձելու է նոր հարաբերություններ կառուցել Եվրամիության հետ եւ այդ իսկ պատճառով ամեն ինչ անում է ԵՏՄ-ի դերն ու նշանակությունը բարձրացնելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին