Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է ՀՀԿ շտաբի մամլո խոսնակը. «Հրապարակ»

29 Հոկտեմբեր, 2015 08:55
Ո՞վ է ՀՀԿ շտաբի մամլո խոսնակը. «Հրապարակ»


Ո՞վ է ՀՀԿ շտաբի մամլո խոսնակը, հարցրինք ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, որը, ըստ որոշ լուրերի, ներգրավված չէ շտաբի աշխատանքներում: «Ոչ թե ներգրավված չեմ, այլ նախորդ անգամ հարգելի պատճառով չեմ մասնակցել նիստին, այսօր կրկին շտաբի նիստ կա, ու ես մասնակցելու եմ դրան: Ինչ վերաբերում է մամլո խոսնակին, ապա կուսակցությունն ունի մամլո խոսնակ, որն ընդգրկված է շտաբի աշխատանքներում»:

Այսինքն` դո՞ւք եք: «Ես ներկայացված եմ շտաբում որպես գործադիր մարմնի անդամ, որպես ԱԺ փոխխոսնակ»: Այսինքն` դուք ձեր ֆունկցիաները դեռ չգիտե՞ք: «Իմ ֆունկցիաները միշտ նույնն են»: Չէ, դրանց միացել է նաեւ Սահմանադրության «լավը» քարոզելը: «Ոչ թե «լավը», այլ՝ նպաստումը, որպեսզի մեր հանրությունը կողմնորոշվի ու «այո» ասի»: Չի՛ ասի, որովհետեւ նախեւառաջ ասում են` ձեզանում ուժեղ իրարուտոցի է. զմիմյանս միս եք կրծոտում: «Չեմ կարծում. չէ՜… չկա նման բան»:

 

Լրահոս

Դիտել ավելին