Կարևոր իրադարձություններ

Lady Gaga-ն և Tony Bennet-ը նոր ալբոմ են ձայնագրում

29 Հոկտեմբեր, 2015 00:30
Lady Gaga-ն և Tony Bennet-ը նոր ալբոմ են ձայնագրում

Նոր ջազ նախագծի համար երգչուհուն ոգեշնչել է անցյալ տարի թողարկված Cheek To Cheek սկավառակի հաջողությունը` Թոնի Բենեթի հետ համատեղ: Ապագա ռելիզի աշխատանքային անվանումն է Cheek To Cheek-2:

Ամերիկացի լեգենդար կատարողը հաստատել է այդ լուրը:

«Այո, մենք ալբոմ ենք պատրաստում: Այն ամբողջությամբ բաղկացած կլինի Քոուլ Փորթերի երգերից: Նա ամենալավ հեղինակն էր բոլորից, ում երգերը հայտնվել են Ամերիկյան Մեծն երգարանում: Մենք կարծում ենք` շատ լավ կանցկացնենք ժամանակը` ձայնագրելով նյութը»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին