Կարևոր իրադարձություններ

Որտեղ էր Վազգեն Սարգսյանը կտրվում քաղաքականությունից (լուսանկարներ)

28 Հոկտեմբեր, 2015 22:20
Որտեղ էր Վազգեն Սարգսյանը կտրվում քաղաքականությունից (լուսանկարներ)

Ոչ ոքի համար գախտնիք չէ, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը մեծ սեր է ունեցել սպորտի հանդեպ: Նա 1979թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1979-1983 թվականներին աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։

Մարդկանց մեջ լուրջ ու խիստ արտաքինով տպավորված սպարապետը, սիրել ու զբաղվել է սպորտով նույնիսկ այն ժամանակ, երբ շատ ծանրաբեռնված է եղել:

«Նույնիսկ ամենածանրաբեռնված առօրյայի մեջ Վազգեն Սարգսյանը ժամանակ էր գտնում թենիս խաղալու համար »,-Shabat.am-ին իր հիշողություններով կիսվեց Վազգեն Սարգսյանին ճանաչած, Հրազդանի մարզադաշտի թենիսի մարզիչներից մեկը:

«Պարզ, շիտակ մարդ էր:Սիրում էր թենիս խաղալ, բավականին լավ էր խաղում: Թենիս խաղալիս միայն սպորտով էր տարված, քաղաքականության մասին չէր խոսում»,-պատմեց մեր զրուցակիցը:

Ըստ մարզչի, թենիս խաղալու համար պետք է ունենալ ուժեղ բնավորություն, բարություն, համարձակություն և հաղթելու ձգտում և Վազգեն Սարգսյանն ուներ այդ բոլոր գծերը:

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան նույնիսկ սպորտին նվիրված մի անկյուն կա, որտեղ ներկայացված են նրա թենիսի մարզազգեստը, ռակետը, ֆուտբոլի հին ու մաշված գնդակը, մեդալները:

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, բացվել է 2001 թվականի մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան 43-րդ տարեդարձի օրը, Արարատի մարզի Արարատ գյուղում։

Վազգեն Սարգսյանի անունով է կոչվում նաև Երևանում գտնվող Հանրապետական մարզադաշտը, որը ժամանակին հայտնի էր որպես «Դինամո» մարզադաշտ, իսկ արդեն 1999 թ. վերանվանվել է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ։

 

Լրահոս

Դիտել ավելին