Կարևոր իրադարձություններ

«Եվրատեսիլում» կստեղծեն ֆան գոտի ԼԳԲՏ ներկայացուցիչների համար

28 Հոկտեմբեր, 2015 22:42
«Եվրատեսիլում» կստեղծեն ֆան գոտի ԼԳԲՏ ներկայացուցիչների համար

ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության շվեդական ֆեդերացիայի փոխնախագահը կոչ է արել Ստոկհոլմում ստեղծել առանձին անվտանգ գոտի «Եվրատեսիլի» այդպիսի հաճախորդների համար, հայտնում է The Local-ը: Ֆեդերացիայի ղեկավարի կարծիքով՝ այդպիսի քայլը կարող է փոխել «Եվրատեսիլի» անցկացման ձևաչափը և մյուս երկրներին օրինակ ցույց տալ, ովքեր ապագայում կանցկացնեն այդ մրցույթը:

«Եվրատեսիլը» տեղի կունենա Ստոկհոլմում 2016 թվականի մայիսի կեսերին: Վերջին անգամ Շվեդիայի մայրաքաղաքը անցկացրել է այդ միջոցառումը 2000 թվականին:

Մրցույթի անցկացման ժամանակ Ստոկհոլմ կժամանեն Եվրոպայի բոլոր երկրներից, որոնց թվում կլինեն բազմաթիվ ԼԳԲՏ ներկայացուցիչներ: Ֆեդերացիայի ղեկավարությունը անհանգստանում է նրանց նկատմամբ բռնության և խտրականության գործադրումներից:

 

Լրահոս

Դիտել ավելին