Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՊՆ. Սիրիայում թռիչքների և օդային հարվածների քանակը կավելանա

28 Հոկտեմբեր, 2015 23:11
ՌԴ ՊՆ. Սիրիայում թռիչքների և օդային հարվածների քանակը կավելանա

Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերը կավելացնեն իրենց ռազմական թռիչքները Սիրիայում: Այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը այդ առթիվ նշել է. «Ինչպես տեսնում եք, ռազմական թռիչքների քանակությունը մեծանում է, ինչը պայմանավորված է նրանով, որ հետախուզության և տարբեր աղբյուրներից ճշտված մեր տվյալները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի և ենթակառուցվածքների վերաբերյալ շատացել են»:

 

Լրահոս

Դիտել ավելին