Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքում երթևեկության անվտանգության ապահովման համակարգերը աշխատում են բնականոն ռեժիմով. Աշոտ Ահարոնյան

28 Հոկտեմբեր, 2015 21:50
Մայրաքաղաքում երթևեկության անվտանգության ապահովման համակարգերը աշխատում են բնականոն ռեժիմով. Աշոտ Ահարոնյան

Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Hayeli.am-ը «լուր» է տարածել, թե վերջին օրերի անձրևների հետևանքով Երևանի արագաչափ սարքերը խափանվել են:
«Լուրն» անհեթեթ է և չի համապատասխանում իրականությանը. մայրաքաղաքում երթևեկության անվտանգության ապահովման համակարգերը աշխատում են բնականոն ռեժիմով:
Անհասկանալի է կայքի հրճվանքը այս կեղծ տագնապի առթիվ. ո՞վ է շահելու, եթե սարքերի խափանման հետևանքով վտանգվի վարորդների և ուղևորների կյանքն ու առողջությունը:
Իսկ այս ամենի հետ ոստիկանության պետի լուսանկարի հրապարակումը մերժելի է, գոնե այդպես ընթերցող գրավելու՝ կայքի ակնհայտ խորամանկության համատեքստում:
Կրկնում ենք՝ արագաչափերը գործում են բնականոն ռեժիմով, իսկ անձրևներից, ըստ երևույթին, «խոնավություն է առել» ոմանց մասնագիտական էթիկան ու պատասխանատվությունը: Հակառակ դեպքում կայքը չէր զլանա իր «լուրի» իսկությունը ճշտել ոստիկանության համապատասխան կառույցներից»:

 

Լրահոս

Դիտել ավելին