Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել մինչև տարեվերջ. Ուորլիք

28 Հոկտեմբեր, 2015 21:13
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել մինչև տարեվերջ. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ իրենք հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, որոնք ցանկություն են հայտնել հանդիպելու մինչև ընթացիկ տարեվերջ։

Ուորլիքի խոսքերով՝ ներկա դրությամբ ընթանում են հանդիպման դետալների վրա աշխատանքները. «Նախագահները պետք է գտնեն հակամարտության բազմակողմ կարգավորման ուղին, միևնույն ժամանակ քննարկեն շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները։

Ներկայիս վիճակն արմատականորեն տարբերվում է նրանից, որը գոյություն ուներ երկու տարի առաջ։ Մենք առաջին անգամ ականատես դարձանք շփման գծում ծանր հրետանու օգտագործմանը։ Դժբախտաբար դրա հետևանքով զոհվեցին քաղաքացիական անձինք։

Լարվածությունն աճում է օրեցօր։ Ես շատ եմ կարևորում, որ նախագահները հանդիպման ժամանակ քննարկեն լարվածության աճը։ Բացի այդ, մենք պետք է ուժեղացնենք ժողովուրդների միջև վստահության միջոցները, երկխոսություն հաստատենք համայնքների միջև»։

 

Լրահոս

Դիտել ավելին