Կարևոր իրադարձություններ

Քաղցր գազավորված ըմպելիքը հավասարազոր է ծխախոտին

28 Հոկտեմբեր, 2015 22:16
Քաղցր գազավորված ըմպելիքը հավասարազոր է ծխախոտին

Բարձր շաքարայնությամբ ըմպելիքները և սնունդը Պորտուգալիայում կարող են հայտնվել ծխախոտին հավասար վնասակար նյութերի շարքում, հայտնում է Ռուսական թերթը:

Պորտուգալիայի խորհրդարանը նախատեսել է օրինագիծ, որի համաձայն՝ բարձր շաքարայնությամբ մթերքների փաթեթներին պետք է լինի դրանց վնասակարության վերաբերյալ մականշում:

Շաքարային հիվանդությունների դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար Ժոզե Բոավիդի կարծիքով՝ գիտնականներին հաջողվել է համոզել օրենսդիրներին, որ այդ մթերքները պակաս վտանգավոր չեն, քան ծխախոտը:

Նոր օրենքը ուժի մեջ կմտնի 2015թ. աշնանից:

 

Լրահոս

Դիտել ավելին