Կարևոր իրադարձություններ

Բոլիվիայի առողջապահության նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել ուտել լամայի միս

28 Հոկտեմբեր, 2015 21:38
Բոլիվիայի առողջապահության նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել ուտել լամայի միս

Բոլիվիայի առղջապահության նախարարությունը աջակցել է առողջության համար որոշ մսամթերքների վտանգավորության մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության եզրակացություններին: Որպես այլընտրանք՝ գերատեսչությունը առաջարկում է սննդում օգտագործել լամայի միս: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Մենք ունենք լավ միս, օրինակ՝ լամայի միսը, ճարպի ցածր պարունակությամբ: Չափավորություն պահպանելու դեպքում այն օգտակար է առողջության համար»,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Վիկի Ագիլարը: Միաժամանակ նա ընդգծել է, որ ցանկացած մթերքի չափից ավելի օգտագործումը առողջության համար վնասակար է:

Հոկտեմբերի 27-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները զեկույց են ներկայացրել, համաձայն որի՝ սննդում չմշակված կարմիր մսի օգտագործումը (խոզի, ոչխարի, հորթի, ձիու) և վերամշակված մսամթերքները կարող են առաջացնել քաղցկեղ: Քաղցկեղային վտանգավորության առաջին կարգին են դասվել երշիկեղենը, նրբերշիկները և խոզապուխտը:

 

Լրահոս

Դիտել ավելին