Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ը ստացել է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալի բողոքարկումը

28 Հոկտեմբեր, 2015 20:07
ՄԻԵԴ-ը ստացել է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալի բողոքարկումը

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն ստացել է մեր հայցադիմումը և առաջիկայում տեսնենք, թե ինչ կլինի: Դե իրենք աշխատում են փաստաթղթային գործընթացով, դրա համար մի քիչ ծավալուն է իրենց հետ աշխատանքը և ժամանակատար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանված Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե հայտնի է արդյոք, հայցը վարույթ ընդունվել է, թե ոչ՝ տիկին Սահակյանը պատասխանեց, որ ՄԻԵԴ-ը չունի վարույթ ընդունել կամ չընդունելու գործընթաց և միայն տեղեկացնում է, որ փաստաթղթերը ստացել է:

 

Լրահոս

Դիտել ավելին