Կարևոր իրադարձություններ

Ավստրիան հավելյալ ցանկապատ կկառուցի Սլովենիայի հետ սահմանին՝ կանխելու միգրանտների հոսքը

28 Հոկտեմբեր, 2015 21:22
Ավստրիան հավելյալ ցանկապատ կկառուցի Սլովենիայի հետ սահմանին՝ կանխելու միգրանտների հոսքը

Ավստրիայի իշխանությունները մտադիր են ցանկապատ կառուցել Սլովենիայի հետ սահմանային անցակետերի մոտ, որպեսզի կանխեն անօրինական միգրանտների մուտքը երկիր, հաղորդում է BBC-ն: «Այդ քայլի նպատակը ոչ թե սահմանի փակումն է, այլ մեր երկիր մուտքի վերահսկումն կարգուկանոնը»,-տեղի Oe-1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ավստրիայի Ներքին գործերի նախարար Միքլ-Լյատները: Ավստրիան օրական 1500 միգրանտի է թողնում երկիր: Իսկ այն բանից հետո, երբ Հունգարիան փակեց Խորվաթիայի հետ իր սահմանը, Սլովենիան մնաց Արևմտյան Եվրոպա մուտք գործելու միակ տարանցիկ տարածքը: Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2016 թվականին հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից Եվրոպա մուտք գործող միգրանտների թիվը հասնելու է 700 հազարի: 

 

Լրահոս

Դիտել ավելին