Կարևոր իրադարձություններ

Բոլորը ցանկանում են, որ Մոուրինյոն մնա «Չելսի»-ում. Լոիկ Ռեմի

28 Հոկտեմբեր, 2015 21:16
Բոլորը ցանկանում են, որ Մոուրինյոն մնա «Չելսի»-ում. Լոիկ Ռեմի

Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Լոիկ Ռեմին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին, տեղեկացնում է Le Figaro-ն:

«Մոուրինյոն շատ կարևոր մասնագետ է մեր ակումբի համար: Անցյալ մրցաշրջանում մենք կարողացանք նվաճել Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը:

Մոուրինյոն մեծագույն մարզիչ է: Իհարկե, ոչ ոք չի ցանկանում, որ նա լքի ակումբը: Կարծում եմ, որ նա կմնա «Չելսի»-ում»,- հայտարարել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

 

Լրահոս

Դիտել ավելին