Կարևոր իրադարձություններ

Սինայի թերակղզում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է

28 Հոկտեմբեր, 2015 21:11
Սինայի թերակղզում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է

Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են եւս երեք ամսով Սինայի թերակղզում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, համապատասխան հրամանը ստորագրել է նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին:

Արտակարգ դրություն սահմանելու վերաբերյալ որոշումն ընդունվել էր նախորդ տարի հոկտեմբերին խոշոր ահաբեկչությունից հետո, որի հետևանքով ավելի քան 30 զինծառայողներ էին զոհվել: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Անսար Բեյթ ալ Մակդիս խմբավորումը», որը Եգիպոսում կազմակերպվող ահաբեկչությունների մեծամասնության հեղինակն է 2013թ.-ին իսլամիստների իշխանության տապալումից հետո:

Հոկտեմբերի 7-ից եգիպտական բանակը մասշտաբային գործությունների երկրորդ փուլն է սկսել Սինայում: Առաջին մի քանի օրերի ընթացքում Արիշ, Ռաֆահ, Շեյխ ազ Զուեյդ քաղաքներում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Առաջին փուլը մեկնարկել էր սեպտեմբերին, որի ժամանակ ավելի քան 500 ահաբեկիչներ էին ոչնչացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին