Կարևոր իրադարձություններ

Բրազիլացի մարզիչների կարծիքով՝ Մեսսին ուժեղ է Ռոնալդուից

28 Հոկտեմբեր, 2015 20:22
Բրազիլացի մարզիչների կարծիքով՝ Մեսսին ուժեղ է Ռոնալդուից

Բրազիլիայում հարցում է անցկացվել երկրի առաջնությունում հանդես եկող 20 ակումբների գլխավոր մարզիչների շրջանում:

Հարցման նպատակը Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիի վերաբերյալ բրազիլական ակումբների մարզիչների կարծիքը պարզելն էր:

Հարցվողների մեծամասնությունը նախապատվություն է տալիս Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին: Նրա օգտին քվեարկել է 14 մարզիչ: Ռոնալդուին ձայն է տվել 5 մասնագետ: Հարցվողներից մեկի կարծիքով՝ այդ երկու ֆուտբոլիստները հավասարազոր են վարպետության առումով:

 

Լրահոս

Դիտել ավելին