Araratnews.am - ը գրում է.
Պարոն Հարությունյան, ինչու հանկարծ Սամվել Ֆարմանյանի ու Կարեն Անդրեասյանի հարաբերությունները լարվեցին:
Դա կարող եք իրենց հարցնել:
Ադրեասյանը հայտարարեց, որ Ֆարմանյանը կեղտոտ պատվեր է կատարել:
Գիտեք ինչ կա, ես երբեք իմ քաղաքական կարիերիայի ընթացքում որեւիցե այդպիսի բարդ, անձնական փոխհարաբերությունների մեջ չեմ մտել, եւ ինձ չի էլ հետաքրում:
Այսինքն, ամեն ինչ անձնական դաշտո՞ւմ պետք է դիտարկել:
Եթե մեկն ասում է, որ պատվեր է կատարել… դա ինձ համար շատ ցածր է: Ինձ հետաքրքիր չէ Ֆարմանյան կլինի, ով կլինի, եթե անձնական դաշտում իրար մեղադրում են, դա շատ տգեղ է:
Սա ըստ էության ՀՀԿ-ում տիրող…:
Այստեղ ՀԿԿ-ն (նկատի ունի ՀՀԿ-ն- Փ.Ֆ) կապ չունի։ Շատ ուշադիր կարդացել եմ ձեր գրածները, եւ այդտեղ կուսակցական որեւիցե միջամտություն գոյություն չունի: Կա Սամվել Ֆարմանյան եւ կա Անդրեասյան, ես այդ հարթությունն եմ տեսել:
Սամվել Ֆարմանյանի թիկունքում ուրիշ մարդ չե՞ք տեսել:
Դուք արդեն գրել եք՝ ով ինչ է. դա ձեր պրոբլեմն է: Ես ասեցի, որ նման հարցերով երբեք իմ կյանքի մեջ չեմ հետաքրքրվում, չեմ զբաղվել, միշտ էլ դատապարտել եմ անձնական հողի վրա քաղաքական հաշվեհարդար տեսնելը: Մարդն աշխատել էր, իր զեկույցը բերել էր, եւ պետք է ամբողջ խոսակցությունը գնար այդ զեկույցի շրջանակներում:
Եվ հանկարծ…
Եվ հանկարծ ինչ-որ այդպիսի տգեղ հետեւանքներով է լրատվությունը հանդես գալիս:
Լրատվությանը հանգիստ թողեք, գրվել է այն, ինչ հայտարարել են կողմերը: Ֆարմանյանի ելույթը ճիշտ համարո՞ւմ եք:
Ես չեմ լսել, կաբինետում եմ եղել:
Խոսենք ավելի առարկայական եւ անուններով: Ըստ հրապարակումների՝ Ֆարմանյանը մոտ հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի հետ, եւ չի բացառվում, որ նա է եղել այս ամենի հետեւում կանգնած:
Խնդրում եմ, ինձ նման հարցերով չանհանգստացնել, ես չգիտեմ ով ում հետ է մոտ: Բացի այդ, ես այլ սերնդի ներկայացուցիչ եմ, բոլորովին այլ արժեհամակարգի կրող եմ, եւ այդ հարցրերը ինձ մի տվեք, տվեք երիտասարդներին:
Լավ, Ֆարմանյանն ունակ է պատվեր կատարել:
Ես չեմ կարող ասել:
Հարցազրույցը` Փայլակ Ֆահրադյանի