Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    409
    423

  • RUB

    4,53
    4,83

Կարևոր իրադարձություններ

ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար գրանցվել է 7 թեկնածու

28 Հոկտեմբեր, 2015 19:27
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար գրանցվել է 7 թեկնածու

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ФИФА) գրանցել է յոթ թեկնածուների, ովքեր հայտ են ներկայացրել կազմակերպության նախագահի պաշտոնի համար։

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների համար գրանցվել են ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Միշել Պլատինին, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆան, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը, Լիբերիայի ֆուտբոլային միության նախագահ Մուսա Բիլիտին ու հարավաֆրիկացի Տոկիո Սևալեն։ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նախկին ավագ Դևիդ Նահիդի թեկնածությունը չի հաստատվել։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու 2016 թվականի փետրվարի 26-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին