Կարևոր իրադարձություններ

19 մարդ Ինդոնեզիայում մահացել է մառախուղից և օդի աղտոտվածությունից

28 Հոկտեմբեր, 2015 18:50
19 մարդ Ինդոնեզիայում մահացել է մառախուղից և օդի աղտոտվածությունից

Ինդոնեզիայում շնչուղիների բորբոքումից մահացել է 19 մարդ: Բորբոքման պատճառը տարածաշրջանում օդի աղտոտվածության հետևանքով մառախուղի առաջացումն է: Այս մասին գրում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:

Զոհերի մեծ մասը երեխաներ են: Առողջապահության ազգային ծառայության տվյալներով՝ գրանցված է շնչուղիների սուր վարակվածության մոտ կես միլիոն դեպք:

Օդի աղտոտվածության գոտում ապրում է մոտ 43 միլիոն մարդ:

Օդի նման աղտոտվածության և մառախուղի առաջացման պատճառ են դարձել ուժեղ անտառային հրդեհները: Դրանց ծուխը հասել է նաև Ասիայի այլ երկրներ, այդ թվում` Թայլանդ:

 

Լրահոս

Դիտել ավելին