Կարևոր իրադարձություններ

«Տիտանիկ»-ում մատուցված կրեկերը վաճառվել է 23 հազար դոլարով

28 Հոկտեմբեր, 2015 18:35
«Տիտանիկ»-ում մատուցված կրեկերը վաճառվել է 23 հազար դոլարով

Աշխարհահռչակ «Տիտանիկ» նավի վրա մատուցված կրեկերը աճուրդի է հանվել և վաճառվել 23 հազար դոլարով: 103-ամյա թխվածքաբլիթը պահպանել է իր արտաքին տեսքը: Նրա երջանիկ տերն է դարձել մի հույն կոլեկցիոներ:

Բացի այդ, Լոնդոնի աճուրդում 32 հազար դոլարով վաճառել է նաև այն այսբերգի լուսանկարը, որի պատճառով խորտակվել էր նավը: Այն նկարել էր այն նավի անձնակազմը, որը «Տիտանիկ»-ի խորտակումից հետո փրկության էր հասել ուղևորներին:

Ըստ բաց տվյալների, «Տիտանիկ»-ի կրեկերը դարձել է աշխարհի ամենաթանկ բլիթը: Ժամանակին այն փրկել է Ջեյմս Ֆենվիկ անունով մի փրկարար:

 

Լրահոս

Դիտել ավելին