Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի դատախազությունն Անկարայում տեղի ունեցած պայթյունի ու ԻՊ-ի միջև կապն ապացուցող փաստեր է գտել

28 Հոկտեմբեր, 2015 17:56
Թուրքիայի դատախազությունն Անկարայում տեղի ունեցած պայթյունի ու ԻՊ-ի միջև կապն ապացուցող փաստեր է գտել

Թուրքիայի դատախազությունը հայտարարել է այն մասին, որ համոզիչ փաստարկներ կան, որոնք ապացուցում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կապն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետ, տեղեկացնում է gazeta.ru-ն։

Ինչպես նշվում է, ԻՊ-ի կառույցը գտնվում է Թուրքիայի հարավում, Գազիանտեպ քաղաքում:

Դատախազության հաղորդագորւթյան մեջ ասվում է, որ Անկարայում պայթյուն կազմակերպողները մտադիր են եղել տակնուվրա անել երկրում քաղաքական իրավիճակն ու իշխանություններին ստիպել փոխել խորհրդարանական ընտրության անցկացման ժամկետը, որը նշանակված է նոյեմբերի 1-ին։

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր 10 մարդկանց ձերբակալության մասին, որոնք, ենթադրաբար, կապ ունեն Անկարայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով մոտ 100 մարդ է մահացել:

 

Լրահոս

Դիտել ավելին