Կարևոր իրադարձություններ

Նռան հատկություններ, որոնց մասին դուք տեղյակ չեք

28 Հոկտեմբեր, 2015 18:05
Նռան հատկություններ, որոնց մասին դուք տեղյակ չեք

Նուռն աշխարհի ամենաօգտակար մրգերից մեկն է։ Այն հայտնի է դեռեւս շատ վաղուց եւ դրա մասին հիշատակված է անգամ Աստվածաշնչում։

Նուռը օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով եւ հատուկ մեր ընթերցողների համար մենք ընտրել ենք այնպիսի հատկություններ, որոնց մասին միգուցե դուք տեղյակ չեք։

1. Ակտիվացնում է հորմոնները

Նռան հատիկների մեջ առկա յուղերը կարող են վերականգնել օրգանիզմի հորմոնալ բալանսը։ Ուստի, ամսեկանների, գլխացավերի կամ կլիմաքսի ժամանակ կարելի է մեծ քանակությամբ նուռ ուտել։

2. Բնածին ինսուլին

Նուռը այն եզակի մրգերից է, որը ոչ միայն թույլատրվում է, այլեւ շատ օգտակար է շաքարային դիաբետով տառապող մարդկանց։ Օրական 4 անգամ կես գդալ նռան հյութ օգտագործելով կարելի է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։

3. Բարձրացնում է հեմոգլոբինը

Նուռը վաղուց ի վեր համարվում է հիանալի միջոց անեմիայի (սակավարյունության) դեմ պայքարի հիանալի միջոց։ Այս հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տրվում օրական երեք անգամ (ուտելուց 30 րոպե առաջ) 0.5 բաժակ նռան հյութ խմել։

4. Մաքրում է բերանն ու կոկորդը

Անգինայի, ֆարինգիտի եւ ստոմատիտի ժամանակ նռան հյութը հիանալի միջոց է կոկորդը եւ բերանի խոռոչը մաքրելու եւ ողողելու համար։ Այն օգնում է հեռացնել ցավը եւ վերացնում է ինֆեկցիան։

5. Իջեցնում է ճնշումը

Նռան հատիկները շատ օգտակար են հիպերտոնիկների համար, քանի որ դրանք նվազեցնում են զարկերակային ճնշումը՝ չթողնելով կողմնակի բացասական ազդեցություններ։ Ի դեպ, այն կօգնի ձեզ նաեւ դուրս գալ սթրեսից եւ գիշերը հանգիստ քնել։

 

Լրահոս

Դիտել ավելին