Կարևոր իրադարձություններ

Կրկնաքվեարկման խնդիրը հետևյալն է

28 Հոկտեմբեր, 2015 16:34
Կրկնաքվեարկման խնդիրը հետևյալն է

Անձիք, ովքեր տարբեր հասցեներում գրանցում ունեցող փաստաթղթեր ունեն։ Այսինքն, լինի թե ID քարտ, թե անձնագիր, միևնույնն է նրանք են կեղծիքն իրականացնելու։ Ընտրությունների ժամանակ տեղափոխվում են տարբեր տեղամասերով և քվեարկում։ Ուղղակի ID քարտն ավելի մոբիլ է դարձնելու նրանց։
Կրկնահաշվարկի մեջքը հոգեբանորեն կարող է կոտրել կեղծիքն իրականացնող մարդկանց այն գիտակցումը, որ վաղ թե ուշ հանրայնացվելու է իրենց արարքն ու օրենքի առաջ են կանգնելու, իսկ ֆիզիկական առումով՝ ըտրություններին մեծ քանակությամբ մասնակցությունը։
Կան այլ խնդիրներ ևս՝ կաշառակերություն, երբ գնում են վստահված անձանց, դիտորներին և ինչու չէ ընտրություն կատարող քաղաքացիներին։ Կոռուպցիա, երբ զիջում են որոշակի տուրքեր և վճարներ, ժամանակավոր արտոնություններ բիզնեսում և այլ գործունեություններում։ Այս ամենի դեմ հզորագույն աշխատող միջոցը քաղաքացիների մասնակցության բարձր մակարդակն է։ Դա կլինի, երբ քաղաքացին կհասկանա, կհավատա, որ ինքը հարց է լուծում։

 

Լրահոս

Դիտել ավելին