Կարևոր իրադարձություններ

Իսկոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում

28 Հոկտեմբեր, 2015 16:07
Իսկոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և խոսել իր ապագայի մասին:

Fichajes-ի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը Պերեսին հայտնել է, որ մտադիր է հեռանալ ակումբից, եթե մարզչական շտաբն առաջիկայում ևս բավականաչափ խաղաժամանակ չտրամադրի իրեն: Իսկոն մի քանի առաջարկներ ունի Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմերից, որոնք արդեն սկսել է ուսումնասիրել: Կիսապաշտպանը որոշում կկայացնի տարեվերջին:

Նշվում է, որ Իսկոյի տրանսֆերի ձեռքբերման հիմնական հավակնորդներն են «Արսենալ»-ը, «Չելսի»-ն և «Լիվերպուլ»-ը, իսկ տրանսֆերային գործարքի նվազագույն արժեքը կկազմի շուրջ 35 մլն ֆունտ:

 

Լրահոս

Դիտել ավելին