Կարևոր իրադարձություններ

Ազատ, արդար քվեարկություն անցկացնելը վարչապետի գործառույթը չէ. Հ. Նաղդալյանը հակադարձում է Հ. Բիշարյանին

28 Հոկտեմբեր, 2015 16:01
Ազատ, արդար քվեարկություն անցկացնելը վարչապետի գործառույթը չէ. Հ. Նաղդալյանը հակադարձում է Հ. Բիշարյանին

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ազատ, արդար քվեարկություն անցկացնելը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պարտավորությունը չէ: Արձագանքելով ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարի Հեղինե Բիշարյանին, այս մասին հայտարարց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Դա պարտավորությունն է բոլոր քաղաքական ուժերի, քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների, և այդ բոլոր հարցերին պատասխանողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է»,-ասաց նա։ Ւսկ ՕԵԿ խմբակցության ղեկավարը ՀՀԿ-ի շտաբի պետի անունը հիշատակել էր՝ ասելով, որ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումների կատարելու մասին օրենքի հարակից զեկուցող Վահրամ Մկրտչյանը, ընտրական գործընթացներին մասնակցելու մեծ փորձ չունենալով, չի կարող որոշ հարցադրումների պատասխանել:

 

Լրահոս

Դիտել ավելին