Կարևոր իրադարձություններ

Հետաքրքիր փաստեր շրթներկի մասին

08 Հոկտեմբեր, 2015 21:40
Հետաքրքիր փաստեր շրթներկի մասին

Գիտե՞ք արդյոք, որ շրթներկն ունի երկար և շատ հետաքրքիր պատմություն։ Համարվւոմ է, որ առաջին շրթներկն ի հայտ է եկել ավելի քան չորս հազար տարի առաջ՝ Հին Եգիպտոսում։ Եվ այնտեղ շրթներկ օգտագործել են բոլոր կանայք՝ հասարակից մինչև բարձր խավի ներկայացուցիչները։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոսմետիկ այդ միջոցի մասին փաստեր, որոնց մասին քչերն է, որ լսել են։

- Ֆրանսիայում XVIII դարում շրթներկը պատրաստվում էր բացառապես տղամարդկանց համար, ովքեր ձգտում էին ընդգծել շուրթերը, որպիսզի վերջիններս առանձնանան բեղերից և մորուքից։ Իսկ կանանց հասարակությունն ու կաթոլիկ եկեղեցին արգելում էր շրթներկ օգտագործել։ Նույնիսկ ֆրանսուհի կուրտիզանուհիները շրթներկից սկսեցին օգտվել միայն XIX դարի վերջին։

- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայում դադարեցվել էր ցանկացած կոսմետիկ միջոցի արտադրությունը՝ բացառությամբ շրթներկի։ Վարչապետ Չերչիլը կարգադրել էր չդադարեցնել դրա արտադրությունը, գտնելով, որ շրթներկը բարձր է պահում բարոյական ոգին։

- Շրթներկերի ամենամեծ հավաքածուն պատկանում է Սոֆի Լորենին։ Կինոաստղի հարդարման սեղանի վրա շրթներկերի թիվը տատանվում է 200-300-ի սահմաններում։

- Իր կյանքի ընթացքում կինն ուտում է մինչև 4 կիլոգրամ շրթներկ։ Տղամարդկանց բաժին է հասնում ավելի քիչ՝ 3 կիլոգրոմ։

600x580

- Հին Հունաստանում շուրթերը ներկում էին միայն հնագույն մասնագիտության տեր կանայք։ Բարեպաշտ կանանց շրթներկ օգտագործել արգելվում էր։

- ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշիգթոնը շուրթերին շրթներկ էր քսում, որպեսի հանրային ելութների ժամանակ տպավորիչ տեսք ունենար։

- Էլիզաբեթ Թեյլորն այնքան շատ էր սիրում կարմիր շրթներկ, որ պահանջում էր այն ֆիլմերում, որտեղ ինքը նկարահանվում էր, ուրիշ ոչ ոք կարմրի շրթներկ չօգտագործի։

600x580

- Շրթներկի արտադրության իսկական հրավառություն է տեղի ունեցել քսաներորդ դարի 20-ական թվականներին, երբ հայտնվեց սև-սպիտակ կինոն։ Կինոստղերը ցանկանում էին ավելի վառ տեսք ունենալ էկրանին, իսկ հասարակ մահկանացուները կրկնօրինակում էին նրանց։

- Կոսմետիկական խանութներում շրթներկերի վաճառքը միշտ ավելանում է մթնդած և անձրևոտ եղանակներին։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Լրահոս

Դիտել ավելին