Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ընդդիմությունն ամբողջովին բոյկոտել է խորհրդարանական ընտրությունները

28 Հոկտեմբեր, 2015 15:23
Ադրբեջանական ընդդիմությունն ամբողջովին բոյկոտել է խորհրդարանական ընտրությունները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավարությունն այսօր որոշում է ընդունել խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ: Այդ մասին կուսակցության ղեկավարության նիստից անմիջապես հետո հայտարարել է կուսակցության ղեկավար Արիֆ Գաջիլին։

«Մուսավաթ» կուսակցությունը սրանից առաջ ընտրությունների համար ներկայացրել էր 25 թեկնածու։ Ավելի վաղ կուսակցությունն Ադրբեջանի իշխանություններին առաջարկել էր 4 ամսով հետաձգել ընտրությունների անցկացումը՝ ազատելով բոլոր քաղբանտարկյալներին, ստեղծելով ժողովրդավարական պայմաններ ու հավասար հնարավորություններ քաղաքական բոլոր ուժերի ու թեկնածուների համար, սակայն որևէ բան չի արվել։

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 1-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին