Կարևոր իրադարձություններ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նոր անդամ ունի

28 Հոկտեմբեր, 2015 15:07
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նոր անդամ ունի

Շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը հավաքականի կազմում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը:

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում նոյեմբերի 12-22-ը կանցկացվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը: Վերջինս առաջին անգամ հանդես կգա հավաքականի կազմում:

Հայաստանը կանանց պայքարում կներկայացնեն՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը բաղկացած է 9 մրցափուլից: Առաջնությանը մասնակցում են 35 թիմեր: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ մամլո ծառայության

 

Լրահոս

Դիտել ավելին