Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ին հեռացրել են Վիեննայում Սիրիայի հարցով բանակցություններից. ԶԼՄ-ներ

28 Հոկտեմբեր, 2015 15:05
ԵՄ-ին հեռացրել են Վիեննայում Սիրիայի հարցով բանակցություններից. ԶԼՄ-ներ

ԵՄ-ին հեռացրել են Վիեննայոմ սիրիական հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին մասնակցությունից նույնիսկ որպես դիտորդ։ Այս մասին հայտնում է բելգիական B2 պորտալը։

«Այդ բացառումը պետք է հնչի որպես լուրջ նախազգուշացում նրանց (եվրոպացիներին) ականջներին։ Հակառակ դեպքում նրանք կհրավիրվեն առաջիկայում կայանալիք բանակցային սեղանի մոտ միայն այն բանի համար, որպեսզի ականատես լինեն ձեռք բերված ամերիկա-ռուսական համաձայնությանը»,- գրում են ԶԼՄ-ները։

Ինչպես RIA Novosti-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը, սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված երկու միջազգային հանդիպումները կանցկացվեն Վիեննայում առաջիկա երկու օրերին։ «Վաղը ծրագրվում է «քառյակի» (ՌԴ, ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, Թուրքիա) նախարարական հանդիպում, իսկ ուրբաթ՝ ընդլայնված հանդիպում, որի մասնակիցների ցուցակը մշակվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցություններին կարող են ներգրավվել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը, Լիբանանը, Եգիպտոսը։

 

Լրահոս

Դիտել ավելին