Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Նոր սարքավորումը ծալում է լվացքը

08 Հոկտեմբեր, 2015 21:23
Նոր սարքավորումը ծալում է լվացքը

Տոկիոյում CEATEC ցուցահանդեսի ժամանակ Panasonic, Seven Dreamers Laboratories և Daiwa House ընկերությունները ներկայացրել են Laundroid սարքավորումը, որը ծալում է նոր լվացված իրերը: Այս մասին հաղորդում է Engadget-ը:

Նախագիծը մեկնարկել է 2008-ին, և ներկա պահին արդեն առկա է աշխատող նախատիպը, որը ծալում է մարզաշապիկները: Սարքավորման աշխատանքի սկզբունքը մանրամասն չի նկարագրվել, սակայն արտադրողը պնդում է, որ ներսում տեղադրված են ռոբոտացված ձեռքեր:

Ցուցահանդեսում ներկայացվել է` ինչպես է Laundroid-ը ծալում ճմռթված մարզաշապիկը: Դրա համար նրան 5 րոպե է անհրաժեշտ եղել: Սակայն ապագայում այն կկարողանա ավելի կարճ ժամանակահատվածում ծալել ամբողջ սպիտակեղենը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին