Կարևոր իրադարձություններ

Արսեն Քարամյանը նոր պաշտոն է ստացել

28 Հոկտեմբեր, 2015 13:13
Արսեն Քարամյանը նոր պաշտոն է ստացել

2015 թվականի հոկտեմբերի 28-29-ը Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստ, որում կնախագահի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Այս մասին տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության 2014-2015 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման և 2016-2017 թվականների ծրագրի նախագծի, ԱՊՀ պետությունների երիտասարդության հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտական կառույցների ղեկավարների խորհրդակցության արդյունքների ամփոփման, ԱՊՀ տարածքում երիտասարդական ձեռներեցությանն աջակցո ւթյան փորձի ուսումնասիրման վերաբերյալ հարցեր: Խորհրդակցության արդյունքների ամփոփումից հետո տեղի կունենա աշխատանքային հանդիպում ԱՊՀ պետությունների երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների հետ:

Խորհրդի անդամները անհայտ զինվորի հուշարձանի մոտ հարգանքի տուրք կմատուցեն Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:

 

Լրահոս

Դիտել ավելին