Կարևոր իրադարձություններ

Պուտինը հանձնարարել է հրաժարվել դոլարից նավթի ներքին առևտրի ժամանակ

28 Հոկտեմբեր, 2015 13:12
Պուտինը հանձնարարել է հրաժարվել դոլարից նավթի ներքին առևտրի ժամանակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ներքին հաշվարկներում նավթային գործառությունների ժամանակ դադարել օգտագործել օտարերկրյա արտարժույթ: Այս մասին Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է վառելիք էներգետիկ համալիրի զարգացման հանձնաժողովի նիստի ժամանակ, փոխանցում է Լենտա.ռու գործակալությունը:

Պուտինը նշել է, որ այդպիսի հաշվարկներն արգելված են օրենքով, սակայն գործնականորեն ռուսական նավահանգիստներում նավթի գինը հաստատվում է ԱՄՆ դոլարով : «Ես չեմ հասկանում, ուր են նայում կարգավորող մարմինները»,- հարց առաջադրեց նախագահը:

Երկրի նախագահը նշել է, որ պետք է ավելացնել ռուբլիի դերը այլ երկրների հետ հաշվարկներում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր անցնել ռուբլիի ռազմավարական արժեք ունեցող ապրանքների հաշվարկներում ԵՏՄ-ի սահմաններում: Այժմ գործառույթները կատարվում են ԱՄՆ դոլարով:

Մարտի 30-ին Թուրքիայի տնտեսության փոխնախարար Իյլդիրիմ Ադնանը կարծիք հայտնեց, որ խոշոր ներդրումային նախագծերի շրջանակներում հաշվարկները կարող են ռուբլիով և լիրայով կատարվել:

Բացի այդ, անցած տարվա հոկտեմբերին ՌԴ և Չինաստանը փոխադարձ առևտրի հաշվարկներում անցել են ռուբլիի:

 

Լրահոս

Դիտել ավելին