Կարևոր իրադարձություններ

Թալիբներն Աֆղանստանում քաղաք են զավթել

28 Հոկտեմբեր, 2015 12:39
Թալիբներն Աֆղանստանում քաղաք են զավթել

«Թալիբան» շարժման գրոհայինները Աֆղանստանի հյուսիս-արևելքում զավթել են Դարքադ քաղաքը։ Այս մասին հայտնում է Pajhwok գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ գրոհայինները քաղաքը զավթել են վաղ առավոտյան։ Աֆղանական ոստիկանությունը հայտարարել է, որ մարտավարական նկատառումներով նահանջել է և ցանկացած պահի կվերադառնա քաղաք։

Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չեն ստացվել։

 

Լրահոս

Դիտել ավելին