Կարևոր իրադարձություններ

Իտալիայում ՀՀ դեսպանը Վերոնայում ներկայացրել է Հայաստանի տնտեսական ու ներդրումային իրավիճակը

28 Հոկտեմբեր, 2015 12:09
Իտալիայում ՀՀ դեսպանը Վերոնայում ներկայացրել է Հայաստանի տնտեսական ու ներդրումային իրավիճակը

Իտալիայի Վերոնա քաղաքում hոկտեմբերի 22-ին կայացել է Եվրասիական տնտեսական 4-րդ ֆորումը: Այն Վերոնայի քաղաքային իշխանությունների հովանավորությամբ կազմակերպել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը և «Ճանաչենք Եվրասիան» իտալական ասոցիացիան: Ֆորումը համարվում է քաղաքականությունը տնտեսական կապիտալի հետ կապող Իտալիայի ամենակարևոր միջոցառումներից մեկը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ֆորումի բանախոսների թվում են եղել Իտալիայի սահմանադրական բարեփոխումների և խորհրդարանի հետ կապերի հարցերով նախարար Մարիա Էլենա Բոսկին, նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին, տնտեսական զարգացման նախարար Ֆեդերիկա Գուիդին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան, Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը, Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղա կալ Ալեքսանդր Մինկևիչը, իտալական «Finmeccanica Group» ընկերության գլխավոր տնօրեն Մաուրո Մորետտին, «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, Իտալիայի և Եվրասիական տնտեսական միության քաղաքական և գործարար շրջանակների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը ելույթ է ունեցել «Իտալիան և Եվրասիան» լիագումար նիստին` «Հայաստան-Իտալիա. տարածաշրջանային մակրոտնտեսական մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով:

Իր խոսքում դեսպան Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական ու ներդրումային իրավիճակին, հայ-իտալական երկկողմ հարաբերություններին և այդ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից բխող ներուժին, Հայաստանը որպես եվրոպական և եվրասիական շուկաները շաղկապող հանգույց դառնալու հնարավորություններին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին