Կարևոր իրադարձություններ

Brent նավթի գինը նվազել է

28 Հոկտեմբեր, 2015 12:05
Brent նավթի գինը նվազել է

Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղվածություն են ցուցադրում ԱՄՆ-ում նավթի պաշարների մասին տվյալների ստացման, ինչպես նաև այն լուրերի ֆոնին, ըստ որոնց ԱՄՆ-ն մտադիր է վաճառել իր ռազմավարական պաշարների մի մասը, հաղորդում է Ria Novosti-ն:

Այսօր առավոտյան Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,03%-ով և 1 բարելի դիմաց կազմել 46,84 ԱՄՆ դոլար:

WTI տեխասյան թեթև նավթի ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,1%-ով և կազմել 1 բարելի դիմաց 43,25 ԱՄՆ դոլար: Բացի այդ, տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԱՄՆ-ն մտադիր է 2018-2025 թվականների ընթացքում վաճառել 58 մլն բարել նավթ՝ իր ռազմավարական նավթային պաշարներից:

Որոշումը կայացվել է Սպիտակ Տան ներկայացուցիչների և ԱՄՆ-ի օրենսդիրների միջև երկուշաբթի տեղի ունեցած դաշնային բյուջեի հարցով նախնական համաձայնագրի քննարկման ժամանակ: 

 

Լրահոս

Դիտել ավելին