Կարևոր իրադարձություններ

Արտակ Շաբոյանը մեկնել է Փարիզ

28 Հոկտեմբեր, 2015 11:18
Արտակ Շաբոյանը մեկնել է Փարիզ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ-ից, Արտակ Շաբոյանը կմասնակցի հոկտեմբերի 28-30-ը Փարիզում անցկացվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության համաշխարհային համաժ ողովին:

«Մրցակցության հիմնախնդիրները աշխարհում» թեմայով համաժողովին մասնակցելու են աշխարհի հարյուրից ավելի երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ: Օրակարգում տնտեսական մրցակցության քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկումն է՝ հիմնված տարբեր երկրների փորձի և օրինակների վրա:

Համաժողովի շրջանակներում տեղի կունենան ոլորտային քննարկումներ, մասնավորապես, ցեմենտի, քիմիական արդյունաբերության, շինարարության, ինչպես նաև սննդամթերքի շուկաների վերաբերյալ:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է նաև Արտակ Շաբոյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին