Shanshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 76-ամյա Բորիս Վարդանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 27-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Արշավիր Կարոյանը իր վարած BMW մակնիշի 34 TM 238 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցի թիվ 59 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Հալաբյան փողոցի բնակիչ, 76-ամյա Բորիս Վարդանյանին Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
Ավելին՝ այստեղ