Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 57-րդ կմ հատվծում՝ Հաղպատ գյուղի վարչական տարածքում, հսկա ժայռաբեկորները պոկվել և մոտ 20 մետր երկարությամբ փակել են ողջ ճանապարհը, ինչի պատճառով էլ ճանապարհը դարձել է անանցանելի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորութամբ:
Դեպքի մասին տեղեկացրել են նաև ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին, որտեղից ժամանել են նաև նախարարության ներկայացուցիչները: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կարգադրությամբ դեպքի վայր էին ժամանել նաև մարզպետարանի համապատասխան ներկայացուցիչները:
Ավելին՝ այստեղ