Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Mitsubishi Pajero-ն. վերջինը կողաշրջվել է. Սարգսյան վարորդները հրաժարվել են ԱՊՊԱ և ՃՈ ծառայություններից. (լուսանկարներ)

28 Հոկտեմբեր, 2015 10:19
Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Mitsubishi Pajero-ն. վերջինը կողաշրջվել է. Սարգսյան վարորդները հրաժարվել են ԱՊՊԱ և ՃՈ ծառայություններից. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Հայկանուշ Սարգսյանի վարած Porsche Cayenne մակնիշի 83 NN 888 համարանիշի և 44-ամյա Քերոբ Սարգսյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 31 OU 175 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի հետևանքով Mitshubishi-ին կողաշրջվել է:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին