Կարևոր իրադարձություններ

Իսրայելը մտադիր է մոտ ապագայում ստեղծել ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի

28 Հոկտեմբեր, 2015 10:10
Իսրայելը մտադիր է մոտ ապագայում ստեղծել ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի

Իսրայելն ակնկալում է 2016թ. սկզբին պաշտոնական բանակցություններ սկսել և մոտ 2 տարվա ընթացքում հասնել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրի: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ռուս-իսրայելական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իսրայելի կառավարության անդամ Զեեև Էլկինը:

Իսրայելի հետ բանակցային գործընթաց սկսելու որոշումը ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները հաստատել են հոկտեմբերի 16-ին՝ Ղազախստանի Բուրաբայ բնակավայրում կայացած գագաթնաժողովում:

«Մենք ռուսական կողմին առաջարկում ենք արդեն 2016թ. սկզբին բանակցություններ սկսել և առնվազն 2 շրջան բանակցություններ վարել 2016թ.: Դժվար է նախօրոք կանխատեսել համաձայնագրի ձեռք բերման ստույգ ժամկետը: Դա կախված է նրանից՝ քանի բարդ հարց կլինի: Որպես կանոն, եթե նորմալ տեմպով աշխատենք, երկու տարում կամ դրանից փոքր-ինչ ավելի ժամանակում կարելի է հասնել այդպիսի համաձայնագրի ստորագրման»,- ասել է Էլկինը ռուսական ԶԼՄ-ներին:

«Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դա հնարավորինս շուտ լինի: Մենք կարծում ենք, որ դա մեծ պոտենցիալ ունի և՛ իսրայելական տնտեսության համար, և՛ ԵՏՄ երկրների: Կարծում եմ, որ դա ձգձգելու ոչ մի պատճառ չկա»,- հավելել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին