Կարևոր իրադարձություններ

Օմբուդսմենը ցավացրել է ՀՀԿ- ականի քաղաքական պապաների ոտքերը. ‹‹Չորրորդ իշխանություն››

28 Հոկտեմբեր, 2015 08:40
Օմբուդսմենը ցավացրել է ՀՀԿ- ականի քաղաքական պապաների ոտքերը. ‹‹Չորրորդ իշխանություն››

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Սամվել Ֆարմանյանը ելույթում օմբուդսմենին քննադատեց ամենասուր խոսքերով, անգամ՝ վիրավորական արտահայատություններ հնչեցնելով:

 Իր եզրափակիչ ելույթում Կարեն Անդրեասյանը բավականին կոպիտ պատասխանեց Ֆարմանյանին:«Կարծում եմ, որ քննադատությունը ունի սահմանև բարոյականություն:Անբարոյական է ոչ թե նույնիս այդպես անողոքաբար քննադատելը որևէ ինստիտուտի կամ մարդու, էլ չասենք՝ տարիների աշխատանքը, անբարոյական է վրդովել, որ մենք զեկույցում նշել ենք, որ միջատները կալանավորին կրծոտում են: Մեկ գիշեր էլ այդ նույն պատգամավորը որ անցկացնի քրեակատարողական հինարկում, կհասկանա, թե ինչ է նշանակում մտածել կրծոտող միջատի մասին: Սա ոչ անեծք է, ոչ նզովք է, ոչ էլ հակադարձում է: Սա իսկապես մտահոգություն է: Նույն այդ պատգամավորը եթե կարիք ունենա ՄԻՊ - ի , թողնելով մի կողմ իր դրսևորած անբարո ելույթը, ես կանգնած կլինեմ այդ պատգամավորի կողքին ՝ պաշտպանելու իր իրավունքը».- հայտարարեց Անդրեասյանը:

Թե ով է Ֆարմանյանի քաղաքական շեֆը, Անդրեասյանը չմանրամասնեց. Նեղ անձնական շեֆերի պատվերով, կամ մի շեֆի, կարծում եմ ՝ մի շեֆ ունի և այդ շեֆի պատվերով էր:

Եվ պատահակն չէ, որ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում շտապեց հայտարարել ՝ Ֆարմայանի գնահատականները տվյալ պատգամավորի անհատական տեսակետն էր, այլ ոչ թե ՀՀԿ խմբակցության կարծիքը:Ասել է թե իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը փորձում էր Հանրապետակա կուսակցության վրայից մաքրել վեճի պատասխանատվությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին