Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ուրիխանյանի և Արթուր Բաղդասարյանի հանդիպումը կայացել է ամիսներ առաջ. «Հրապարակ»

28 Հոկտեմբեր, 2015 07:38
Տիգրան Ուրիխանյանի և Արթուր Բաղդասարյանի հանդիպումը կայացել է  ամիսներ առաջ. «Հրապարակ»

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի եւ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը կայացել է ոչ թե օրերս, այլ ամիսներ առաջ՝ ամռանը: Ուրիխանյանի թիմակիցներից մեկն ասաց, որ քանի որ հիմա «վերեւներից» իրենց դեմ գործընթաց է սկսվել, եւ «բացահայտվում» են Տիգրանի կենսագրության «վարկաբեկիչ» դրվագները, «բացահայտվել» է նաեւ ամիսներ առաջ կայացած այդ հանդիպումը։ «Քննարկվել է ընդդիմադիր դաշտում փոխգործակցության հարցը, Ուրիխանյանը ներկայացրել է պարզ դիրքորոշում, որ փոխգործակցությունը կլինի այնքան, որքան ՕԵԿ-ը կարող է ընդդիմություն լինել»,- մեզ հետ զրույցում ասաց «Ալյանսի» մամլո խոսնակ Վարդան Քոչարյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին