Կարևոր իրադարձություններ

Երբ է հարկավոր հաստ սև զուգագուլպաներ կրել

28 Հոկտեմբեր, 2015 00:30
Երբ է հարկավոր հաստ սև զուգագուլպաներ կրել

Բրիտանական The Guardian պարբերականում նյութ է հրապարակվել այն մասին, թե երբ է հարկավոր հաստ սև զուգագուլպաներ կրել: Ինչպես պարզվում է այդ հարցը չափազանց շատ է հուզում Միացյալ Թագավորության բնակչուհիներին: Գրում է Woman.ru.-ն:

Հաստ, սև զուգագուլպաներն արդեն վաղուց իրենց ուրույն տեղը զբաղեցրել են նորաձև կանանց զգեստապահարանում: Ձմռանն առանց դրանց ուղղակի անհնար է կանանց պատկերացնել: Քանի որ ցուրտ ձմռան պայմաններում դրանց կարիքը հաստատ կզգացի, չնայած որոշ աստղեր նախընտրում են մոռանալ սեփական առողջության մասին` գերադասելով փայլուն մարմնագույն զուգագուլպաներ կրել:

Իսկ ոչ թափանցիկ մարմնագույն զուգագուլպաներ գտնելն այնքան էլ հեշտ չէ: Այդ հարցում գրեթե միշտ հաջողության է հասնում Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդելթոնը, ում արարողակարգի համաձայն` չի թույալատրվում մերկ ոտքերով ներկայանալ հանրությանը:

Այդուհանդերձ անգամ ճիշտ ընտրված թափանցիկ զուգագուլպաները ձմռանը տարօրինակ տեսք ունեն և հաստատ չեն տաքացնի այնպես, ինչպես հաստ, սև զուգագուլպաները:

Հարց է առաջանում, թե երբ է հարկավոր զգեստապահարանում պահված այդ սև զուգագուլպաները հանել և սկսել կրել: Հավանաբար հուլիս ամսին այդ իրը առնվազն տարօրինակ տեսք կունենա: Իսկ միգուցե սեպտեմբերի սկզբին: Այդ հարցին փորձել է պատասխանել բրիտանական The Guardian պարբերականի լրագրող Ջես Կարտեր Մոլին, ով սև զուգագուլպաները համեմատել է ոստրեների հետ:

“Սև զուգագուլպա կարելի է կրել այն ժամանակ, երբ կարելի է նաև ոստրե ուտել: Այսինքն այն ամիսների ընթացքում, որոնց անվանման մեջ առկա է «Р» տառը”, - գրել է լրագրողուհին:

 

Լրահոս

Դիտել ավելին