Կարևոր իրադարձություններ

Ինչպես անել, որ սիրահարվեն ձեզ

28 Հոկտեմբեր, 2015 00:10
Ինչպես անել, որ սիրահարվեն ձեզ

Կյանքի ուղեկից գտնելու եւ նրան գերելու համար պետք են որոշակի հմտություններ։ Իհարկե, սիրահարվածությունը հիանալի զգացում է, սակայն հարաբերությունների սկզբում շատ դժվար է ստիպել հակառակ սեռի ներկայացուցիչներին սիրո խոստովանություն անել ձեզ։ Բայց կան որոշ խորամանկություններ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։

Միշտ այնպես հագնվեք՝ ասես պատրաստ եք հանդիպել նրա հետ

Իհարկե, պետք չէ հագնել ձեր ամենալավ հագուստը, երբ գնում եք հաց գնելու, բայց տանից դուրս գալուց առաջ հարցրեք ինքներդ ձեզ. «Իսկ ինձ դու՞ր է գալիս իմ տեսքը»։

Բնական, դրական եւ լավատես եղեք

Եթե դուք իսկապես ցանկանում եք գրավել մեկ ուրիշին, փորձեք լինել անկեղծ, բնական եւ լավատես։ Պետք է միշտ առույգ, աշխույժ եւ ակտիվ լինել։

Տեսողական շփում

Փորձեք տեսողական կապ եւ շփում հաստատել ձեզ հետաքրքրող անձնավորության միջեւ։ Նայեք նրան նույնիսկ այն ժամանակ, երբ նրա հայացքը ձեզ ուղղված չէ։ Աչքերի շփումը մեծ ազդեցություն կարող է ունենալ հարաբերություններում։

Արագ գործեք

Սկզբում հարկավոր է տեսողական կապ հաստատել, իսկ հետո ձեր նպատակին հասնելու համար պետք է անցնել ավելի հստակ քայլերի։ Օգտվեք ցանկացած առիթից, մոտեցեք նրան ու սկսեք խոսել։

Սովորեք ժեստերի լեզուն

Ժեստերի լեզուն բավականին ազդեցիկ ու ներգործող միջոց է դիմացինին գրավելու համար։ Սակայն այս միջոցը ճիշտ կիրառելու համար հարկավոր է ուսումնասիրել ժեստերի լեզուն եւ կարողանալ գործնականում օգտագործել այն։

Անկեղծություն

Եթե զրույցը հիանալի ընթացք է ստանում, ուրեմն կարելի է փոքր-ինչ անկեղծանալ, ինչն ավելի կմտերմացնի ձեզ։ Սակայն չպետք է անցնել թույլատրելիի սահմանը, քանի որ ձեզ միգուցե հիմարի պես ընկալեն։

Առաջին հանդիպում

Առաջին հանդիպումը պետք է անցկացնել մի այնպիսի վայրում, որտեղ ձեր ընտրյալը չի եղել։ Հանդիպումը կարող է նաեւ էքստրեմալ լինել (բայց կրկին չպետք է մոռանալ թույլատրելի սահմանների մասին), քանի որ վախենալիս նույն հորմոններն են արտադրվում, ինչ տեսողական շփման ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին